Հանբարձման երգեր, պերերգներ

Առավոտյան ուսումնական ժամերգություն. Մայիսի 5

Без названия (2)

Ուսումնական ժամերգությունների կազմակերպման կարգ

Օր՝ Մայիսի 5
Ժամ՝ 09:00
Վայր՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի
Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դասավանդողներ, սովորողներ, հյուրեր, այլք…

Համակարգող՝ Հարավային դպրոց
Խմբավարներ՝ Մարիամ Մնացականյան, Լիլիթ Վերմիշյան
Ընթերցանության համակարգող՝ Անահիտ Հովսեփյան
Լուսաբանումը՝ Լենա Ղազարյան և ընկերներ

Ծրագիր՝

Տերունական աղոթք

Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, 
եկեսցէ արքայութիւն Քո, 
եղիցին կամք Քո 
որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ 
տո՛ւր մեզ այսօր. 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, 
որպէս եւ մեք թողումք 
մերոց պարտապանաց:
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, 
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն 
եւ փառք յաւիտեանս.  ամէն:

Ներսես Շնորհալի

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,
Բըղխեա ի հոգւոյս,
Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,
Դաւանողիս բաց,
Դասեցո վերնոցն:

Ընթերցում՝

Երրեակ միութիւն,
Եղելոց խնամող,
Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:

Էդ Հայր անսկիզբն,
Էակից Որդի,
Է միշտ սուրբ Հոգի:

Սուրբ Աստված

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ հարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

Ներսես Շնորհալի « Հորդորական» —Հարավային դպրոցի երգչախումբ

Անեղանելիդ Աստուած, Հայր ամենակալ,
ընկալ զաղաչանս մեր, քոց պաշտոնէից:

Ի Հօրէ ծագումն անճառ, արեգակն արդար.
ծագեա ի յանձինս մեր զլոյսդ ողորմութեան:

Ի Հօրէ բղխեալ Հոգի, աղբիւր բարութեան,
լուսով քով լցո զմեզ յայսմ առաւօտուս:

Հիշեա Տեր

Յիշեա Տէր եւ ողորմեա,  Տէր ողորմեա, քեզ Տեառնըդ  յանձն եղիցուք.
Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

«Քրիստոս ի մէջ» -խմբավար՝ Լիլիթ Վերմիշյան

Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ,
Որ Էնն Աստված աստ բազմեցավ.
Խաղաղության ձայն հնչեցավ,
Սուրբ ողջյունի հրաման տվավ,
Եկեղեցիս մի անձն եղեվ,
Համբյուրս յօդ լըրման տվավ,
Թշնամությունըն հեռացավ,
Սերն յընդհանուր ըսփռեցավ.
Արդ պաշտոնեայք բարձրյալ ըզ ձայն,
Տուք օրհնություն ի մի բերան,
Միասնական Աստվածությանն,
Որում սերովբեքն են սրբազան:

Ներսես Շնորհալի

Ճանապարհ բարի ,Քրիստոս և ճշմարտություն
առաջնորդ  հոգվոց մերոց,հերկրէ ,ի Հէրկինս ,

Դուռն կենաց  մտից ,Հիսուս Աստված ճշմարիտ,
Մույծ և զմեզ  առ հայրդ քո հոգվով սրբով

Ներսես Շնորհալի

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առավոտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զըվարթունս,
Մանկունք վերինըն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի օրհնություն Հօրըն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառըս փըրկողին. ալելուիա:

Զարթիք նոր ժողովուրդք
Նոր երգս առեալ նորոգողին. ալելուիա:

Զարթիք հարսունք հոգւով
Սպասեալք գալոյ սուրբ փեսային. ալելուիա:

Կոմիտաս՝ «Հայրապետական մաղթերգ»

Ամէն Հայի
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Leave a Reply