Մաթեմատիկա 9․05․23

Տուփում կա 5 կապույտ, 7 դեղին և 11 հատ կանաչ կոնֆետ։ Ամենաքիչը քանի կոնֆետ պետք է հանել որպեսզի լինի կապույտ և կանաչ կոնֆետ։

Մայրիկը գնեց 20 հատ արջուկ-ժելեներ, այնտեղ կար 6 նարնջագույն, 3 կարմիր և 11 վարդագույն ժելե։

Ամենաքիչը քանի ժելե պետք է հանի մայրիկը, որպեսզի այնտեղ լինի բոլոր գույներից։

Ծաղկեփնջում կա 4 մանուշակագույն, 6 կարմիր և 9 կանաչ ծաղիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի ծաղիկ պետք է հանել, որ դրանց մեջ 4 մանուշակագույն ծաղիկ լինի։

Այգում կար 8 վարդ, 6 շուշան և 5 հատ մանուշակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի ծաղիկ պետք է պոկել, որ դրանց մեջ 2 հատը լինի մանուշակ։

Սառնարանում կան տարբեր համի պաղպաղակներ՝ 4 հատ ելակի, 9 հատ շոկոլադե և 7 հատ վանիլային։ Առանց նայելու ամենաքիչը քանի պաղպաղակ պետք է հանել որ այնտեղ լինի 7 հատ վանիլային։

Leave a Reply