Հաղթահարում ենք Ծաղկունքը

Այսօր մենք դասարանով գնացինք ճամփորդության դեպի Սևանի Ծաղկունք համայնք։ Երթուղայինով մենք հասանք դեպի Ծաղկունք 1 ժամ 20 րոպեում։

Հասանք համայնք և գնացինք դեպի համայնքի դպրոց և դպրոցի բակում սկսեցինք պարել և երգել։

Երկար պարել – երգելուց հետո մենք կրկին նստեցինք երթուղային և շարժվեցինք դեպի այնտեղի մոտ եկեղեցին։

Հասանք մի քիչ մոտ և ընդմիջեցինք, այսինքն, հանեցինք մեր ուտելիքները և լավ կերանք։

Նաև խաղացինք ձվակռիվ, իսկ դրա համար վերցնում էինք խառը ձվեր։

Իսկ հետո արդեն բարձրացանք եկեղեցի։

Եկեղեցու կողքը կար մի կլոր անցքով քար, չգիտեմ թե ինչի՞ համար էր դա, բայց մենք միջով անցանք։

Հետո մենք մտանք մի փոքրիկ տեղ, որտեղ շատ Աստծու նկարներ կային, դուրս եկանք և գնացինք մտանք եկեղեցի։ Քանի որ այնտեղ նկարել չէր կարելի, ես կգրեմ, թե ինչ ենք արել այնտեղ, բայց չեմ դնի նկար։ Մենք այնտեղ երգել ենք, պարել ենք և աղոթել ենք։

Եվ վերջում նորից հավաքվեցինք, նստեցինք երթուղային և հասանք Երևան։

Leave a Reply