Հ․ Թումանյան . Հեքիաթների խառնաշփոթ

Մի մեծ հարսանիք էր՝ 7 օր և գիշեր քեֆ էին անում Ձախորդ Փանոսի և Անբան Հուռիի ամուսնության կապակցությամբ։ Եվ նրանց նվիրեցին մի կենդանի ձուկ։

Փանոսն ու Հուռին հարսանեկան ճամփորդության գնացին՝ անտառի միջով։ Երկար գնացին, թե կարճ գնացին, երկուսն էլ ճանապարհին սովածացան։ Բայց ի՞նչ ուտեն․ անտառում ուտելու բան չկար։

<Փանոս ջան, ախր շատ սոված եմ, բա մի բան չուտե՞նք,>- հարցրեց Հուռին։

<Ուտենք, Հուռի ջան, բայց ի՞նչ ուտենք։ Կացինս բադ որսալուց խեղդվեց, պարանս էլ մնաց ծառի ճյուղին, եզներս էլ մնացին ծառի տակ,> -պատասխանեց Փանոսը։

<Վա՜այ Փեփել – Կեկել, սովա՞ծ պիտի մեռնենք։ Արի էս ձուկն եփենք ուտենք,>-առաջարկեց սոված Հուռին։

<Արի, Հուռի ջան,>-համաձայնվեց Փանոսը և ուզեց ձկանը սատկացնել, որ եփի։

Մին էլ ձուկը լեզու առավ և ասաց, < Հուռի, Փանոս, ինձ մի կերեք, ես ձեզ դեռ պետք կգամ։ Հուռի, գլխաշորդ հանի գցի քարին և ասա “Անուշ անենք”։

Հուռին գլխաշորը հանեց և գցեց քարին և ասաց “Անուշ անենք”։ Մին էլ գլխաշորը դառավ ոսկե սեղան։

Իսկ ձուկը շարունակեց․ <Փանոս, 3 անգամ խփի սեղանին՝ ուտելիք կհայտնվի։ 3 անգամ էլ խփի՝ ամբողջ ուտելիքը կկորի>։

Փանոսը 3 անգամ խփեց ոսկե սեղանին և շատ ուտելիք հայտնվեց։ Կերան-խմեցին, Փանոսը 3 անգամ խփեց սեղանին, ուտելիքն անհետացավ, իսկ սեղանը դառավ գլխաշոր։

Հուռին և Փանոսը շարունակեցին ճամփան և հասան անտառի միջին մի տնակի։ Հուռին ասաց․ <Փանոս, հոգնել եմ արի մտնենք մի քիչ հանգստանանք>։ Ու մտնում են ներս։ Բայց արի ու տես, որ այնտեղ հրեշն էր ապրում։ Մտան և տեսան սեղանի շուրջ նստած հրեշին։

<Եկե՛ք, եկե՛ք, լավ էլ եկել եք,>- բարեհամբույր ասաց հրեշը։

<Բարև ձեզ, թույլ կտաք մի քիչ հանգստանանք,> – հացրեց Հուռին։

<Իհարկե, հանգստացեք,>- ասաց հրեշը։ <Բբայց այստեղից դուրս գալու համար մի պայման ունեմ։ 3 հարց կտամ, թե պատասխանեք մի պայման էլ դուք կտաք ու հանգիստ կգնաք։ Թե չպատասխանեք բոլորդ էլ իմն եք։>

<Համաձայն ենք,>- ասաց ձուկը։ Իիսկ Հուռին ու Փանոսը զարմացած նայեցին իրար։

<Շատ լավ,>- ասաց հրեշը։ -<Ուրեմն լսեք առաջին հարցս։ Այն որ հեքիաթն է, որ “մեկ կխփի հազար կջարդի”։ Դե, ասե՞ք։>

Ձուկը նայում է Փանոսին և Հուռիին և պատասխանում է հրեշին, <Դա քաջ Նազարն է>։

Իսկ հեշը զարմացած նայում է ձկանը և ասում է, -<Լավ, ճիշտ պատասխան է դա։ Ուրեմն լսեք երկրորդ հարցս։ Այն որ հեքիաթն է, որտեղ աղվեսը պոչ չունի>։

Ձուկը միանգամից պատասխանում է․ <Պոչատ աղվեսն է դա>։

<Լավ, սա էլ ճիշտ ասացիք,>-ասաց հեշը։ <Բայս վերջին հարցը ամենադժվարը կլինի։ Այն որ հեքրիաթն է, որտեղ դեռ չծնված թագավորի համար ամբողջ ընտանիքով լաց էին անում։ Դե, ասե՞ք>

Ձուկը մի քիչ մտածեց և ասաց․ <Դա երևի Կիկոսի մահն է>։

Հրեշը ջղայնացավ և ասաց․ <Լավ, դա էլ է ճիշտ պատասխանը։ ՈՒրեմն հիմա էլ ասեք ձեր պայմանը>

Ձուկն էլ ասաց, < Հրեշ, եթե մենք քեզ մի բան հարցնենք և դու ասես, որ դա “սուտ” է, ուրեմն տունդ կտաս մեզ։ Համաձա՞յն ես։> Հրեշը մտածում է․ <Դե ինչ էլ հարցնեն կասեմ “Ճիշտ է”։ Եվ հրեշը համաձայնվում է։

Ձուկն էլ խնդալով ասում է․-<Հրեշ ախպես, հիշո՞ւմ ես, որ անցած տարի քեզ մեկ կոթ ոսկի էինք տվել։>

Հրեշը զարմացավ և ուզում էր ասել “Սուտ է”։ Բայց հիշեց, որ տունը կկորցնի և ասաց․< Հա, իհարկե, հիշում եմ>։

Ձուկն էլ թե․ <Դե որ հիշում ես, եկել ենք այդ մեկ կոթ ոսկին հետ տանելու։ Դե տուր մեր ոսկին>։

Հրեշը վախեցավ, որոշեց արագ ազատվել անկոչ հյուրերից, գնաց ոսկին բերեց և ասաց․ <Հրես, ձեր ոսկին, վերցրեք և գնացեք>։

Եվ Փանոսն ու Հուռին ուրախ և հարուստ շարունակեցին իրենց ճամփորդությունը։

Leave a Reply