Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ: Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս […]