Հայրենիքս Ավետիք Իսահակյան

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝

Գարնան վարդով ցնծուն,

Եվ մայրական անհուն շնչիդ՝

Ցորեն արտով ծփու՜ն:

Կանչում եմ ես լուսաբարբառ

Քո սիրակեզ կոչով,

Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ,

Քո հնագեղ ոճով:

Վա՝ռ ու հզոր քո ապագան

Կայծակում է իմ դեմ,

Դու հավերժո՜ղ իմ Հայստան,

Անուն քաղցր ու վսեմ:

1․ Անծանոթ բառեր

Անծանոթ բառ չկա

Leave a Reply