Հայրենիքս Ավետիք Իսահակյան

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ՝ Գարնան վարդով ցնծուն, Եվ մայրական անհուն շնչիդ՝ Ցորեն արտով ծփու՜ն: Կանչում եմ ես լուսաբարբառ Քո սիրակեզ կոչով, Դեմքդ եմ տեսնում՝ նոր ու պայծառ, Քո հնագեղ ոճով: Վա՝ռ ու հզոր քո ապագան Կայծակում է իմ դեմ, Դու հավերժո՜ղ իմ Հայստան, Անուն քաղցր ու վսեմ: 1․ Անծանոթ բառեր Անծանոթ բառ չկա

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,Ու մենք անհատնումԷն անլույս մըթնումԵրկա՛ր դարերով գընում ենք դեպ վերՀայոց լեռներում,Դըժար լեռներում: Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,Մեր գանձերը ծով,Ինչ որ դարերովԵրկնել է, ծընել մեր խորունկ հոգինՀայոց լեռներում,Բարձըր լեռներում: Բայց քանի անգամ շեկ անապատիՕրդուները սևԻրարու ետևԵկա՛ն զարկեցին մեր քարվանն ազնիվՀայոց լեռներում,Արնոտ լեռներում: Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,Թալանված, ջարդվածՈւ հատված– հատվածՏանում […]