Մկների ժողովը

                                                Աթաբեկ Խնկոյան Սով էր, սով էր ՄկստանԿատվի ձեռից լկստան:Գզիրն ընկավ դռնեդուռ,Էլ չթողեց տուն-կտուր,Ջահել, ահել գեղովի,Ջոջերին ջոկ տեղովիԿանչեց, բերեց ժողովի`Թե ինչ անեն, որ կատվենՄի հնարքով ազատվեն:Եկան գյուղի ջոջերը,Երկար բարակ պոչերը,Մասնակցեցին խորհրդին,Մի մուկ խոսեց իր հերթին.– Լսե’ք, մկնե’ր ցեղակից,Չունեմ որդի, կողակից,Ես մի անտեր ծերուկ եմ,Բայց պատվավոր մի մուկ եմ.Պակսեց ուժը իմ ոտի,Պետք է մեռնեմ անոթի…Սովն է […]