Ագռաավն ու աղվեսը

Բախտի բերմամբ, Թե պատահմամբ, Մի մեծ ագռավ Մի գունդ պանիր Դաշտում գտավ, Կտուցն առավ, Ծառին թռավ։ Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի… Բայց դեռ չառած համը իսկի, Աղվեսն անցավ ծառի մոտով, Գերվեց, էրվեց պանրի հոտով։ Վազեց գնաց բերնի ջուրը, Եվ թուլացան կուռն ու ճուռը, Էն ժամանակ իրա ձևին, Ծառի տակից, աչքն ագռավին, Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ Ես քո գերին Քո էդ սևիկ Վառ աչքերին, Նուրբ ծալքերով Զույգ թևերին։ Մի դու մտիկ, Էդպես […]